Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր դերակատա՞րն է

Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մելինե Դալուզյանին. այս մասին գրել է live24.am-ը։

Արդեն մեկնարկել են «Մել»-ի նկարահանումները՝ նվիրված մարզիկ Մելինե Դալուզյանին։ «Ֆիլմի երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Գլխավոր դերում խաղում է Հովհաննես Ազոյանը, ով շատ լավ էր նայվում տրանսգենդերի դերում և մենք որոշում կայացրեցինք վերցնել հենց նրան այդ դերում»,- ասել է ֆիլմի ռեժիսորը:

Սակայն ավելի ուշ Հովհաննես Ազոյանը հերքել է` ասելով, որ ինքը չի մարմնավորելու Մել Դալուզյանին

Հիշեցնենք, որ պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար տրամադրել է 20 միլիոն դրամ: