Սիրուշոյի ջերմ և յուրօրինակ շնորհավորանքը ամուսնուն` ծննդյան կապակցությամբ

Ինչպես արդեն նշել էինք՝ երեկ տեղի է ունեցել Սիրուշոյի երևանյան երկար սպասված համերգը, որը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր:
Եվ ահա, րոպեներ առաջ երգչուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը` հրապարակելով նոր լուսանկարներ երեկվա համերգից: Նկարներում Սիրուշոն ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ է և հենց այդ լուսանկարներով էլ երգչուհին շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը:
«Լինել քո կողքին… Շնորհավոր ծնունդդ»,- գրել է Սիրուշոն:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է 2009 թվականին, նրանք համատեղ դաստիարակում են իրենց երկու որդիներին: