Մեգան Մարքլը դիմահարդարվելիս չափն անցել է և անհարմար դրության մեջ հայտնվել - Showbiz.am

Մեգան Մարքլը դիմահարդարվելիս չափն անցել է և անհարմար դրության մեջ հայտնվել

By

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դիմահարդարվելիս, կարծես թե, մի քիչ չափն անցել է և հայտնվել վատ դրության մեջ: Այս մասին հայտնում է Wfc.tv-ն:

Վերջերս մեգանը մասնակցել է Հիշատակի արարողության: Սգո միջոցառման ավարտից հետո նա ցանկացել է անձամբ շփվել վետերանների հետ և զրույցի ժամանակ գրկել է նրանցից մեկին: Երբ 99-ամյա Ուիլյամը հեռացել է Մարքլից, լուսանկարիչները նկատել են, որ Մեգանը նրա բաճկոնի վրա թողել է դիմափոշու հետքեր, որոնք տղամարդու մուգ կոստյումի վրա ակնհայտորեն ընդգծվել են:

Վետերանը նկատել է, որ Մեգանը շփոթվել է՝ նկատելով դիմափոշու հետքը, նրան խնդրել է չանհանգստանալ: Ուիլյամը շրջվել է և բոլորին հայտարարել, որ այդ բաճկոնը երբեք չի լվանալու, որպեսզի նրա վրա մնա հուշ՝ չքնաղ գեղեցկուհուց:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն ստիպված ենք պայքարել ողջ մնալու համար». Տիգրան Ձիթողցյան

Հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հետևորդներին հայտնելով Արցախի և...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աստված ձեզ պահապան»․ Սեդա Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել ռազմաճակատ մեկնող հայերին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում քաջալերել է ռազմաճակատ մեկնող հայերին։ «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ...
Ավելին