Արդեն ամուսնալուծվե՞լ են. ինչո՞ւ Սոբչակն ու Բոգոմոլովը միասին չեն ապրում

Ամիսներ առաջ Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի ամուսնությունը քննարկվում էր գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Սոբչակի կրքոտ մերկապարը, հարսանեկան սգակառքը և առհասարակ, ողջ հարսանյաց հանդեսը ապշեցրեց հանրությանը՝ դառնալով քննադատությունների և մեղադրանքների առիթ:
Սակայն վերջերս պարզ է դարձել, որ Քսենիան և Կոնստանտինն այլևս միասին չեն ապրում:
Աստղային զույգի ընկերների պնդմամբ՝ ամուսիններն արդեն վաղուց միասին չեն ապրում և այդ ամենի պատճառը Կոնստանտինի և Քսենիայի մոր միջև ծագած կոնֆլիկտն է:
Հանրությունը վստահ է. Քսենիան և Կոնստանտինը «հյուրային ամուսնություն» են վարում և չեն ծրագրում միասին ապրել, իսկ հարսանյաց հանդեսը, պարզապես, հանրության ուշադրությունն իրենց վրա սևեռելու միջոց էր: