Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թիզերը (տեսանյութ)

«Ուրարտու. մոռացված թագավորություն» առաջին ֆիլմն է՝ վավերագրական դրամայի ձևաչափով, նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։ Այն նկարահանել են HAYASA և PARA TV ստուդիաները:
Ուրարտուն ամենահին պետություններից է: Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Նոյի տապանը, ըստ Սուրբ գրքի, կանգ առավ հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա: Եվ հենց այստեղ մարդկությունը գտավ իր աստվածային փրկությունը:
Ուրարտուի բնակիչները տիեզերքի մասին գիտելիքների ժառանգորդներն են եւ, շումերներին զուգահեռ, ունեցել են զարգացած մշակույթ, տնտեսություն, աստղագիտություն և կրոնական կյանք…