Մեգան Մարքլը դիմահարդարվելիս չափն անցել է և անհարմար դրության մեջ հայտնվել

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դիմահարդարվելիս, կարծես թե, մի քիչ չափն անցել է և հայտնվել վատ դրության մեջ: Այս մասին հայտնում է Wfc.tv-ն:

Վերջերս մեգանը մասնակցել է Հիշատակի արարողության: Սգո միջոցառման ավարտից հետո նա ցանկացել է անձամբ շփվել վետերանների հետ և զրույցի ժամանակ գրկել է նրանցից մեկին: Երբ 99-ամյա Ուիլյամը հեռացել է Մարքլից, լուսանկարիչները նկատել են, որ Մեգանը նրա բաճկոնի վրա թողել է դիմափոշու հետքեր, որոնք տղամարդու մուգ կոստյումի վրա ակնհայտորեն ընդգծվել են:

Վետերանը նկատել է, որ Մեգանը շփոթվել է՝ նկատելով դիմափոշու հետքը, նրան խնդրել է չանհանգստանալ: Ուիլյամը շրջվել է և բոլորին հայտարարել, որ այդ բաճկոնը երբեք չի լվանալու, որպեսզի նրա վրա մնա հուշ՝ չքնաղ գեղեցկուհուց:

https://www.instagram.com/p/B4kOGnInVUm/?utm_source=ig_web_button_share_sheet