18-ամյա հայտնի բլոգերը մահացել է անզգուշության հետևանքով

18-ամյա Նաստյա Տրոպիցելը, ով հայտնի բլոգեր է և ինստագրամյան էջում ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ, ժամեր առաջ մահացել է Բալիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով։ Գեղեցկուհին սիրելիի հետ մեկնել էր հանգստի և որոշել էր մի քանի ժամով մոտոցիկլ վարձակալել՝ լավ ժամանակ անցկացնելու համար։
Լրատվամիջոցները հայտնում են, որ բլոգերի մոտոցիկլը սկզբում բախվել է այլ ավտոմեքենայի, ապա տապալվել է, ինչի հետևանքով Նաստյան ստացել է վանսվածքներ, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ։

Մահվան մասին լուրը հաստատել է նրա մայրը, ով ինստագրամյան էջում կիսվել է դստեր լուսանկարով ու կից գրել է․ «Ցավոք, մեր Նաստյան այլևս մեզ հետ չէ։ Չեմ կարողանում հավատալ այդ ամենին»։
Լրագրողների հետ զրույցում կատարվածի մասին պատել է նաև բլոգերի սիրեցյալը, ով հավատացրել է, որ աղջիկը չի գերազանցել արագությունն ու ոչ մի խախտում չի կատարել։
«Նաաստյան եմղավոր չէ»,-ասել է տղամարդը։