Քայլի Ջենները վաճառել է իր ընկերության բաժնետոմսերի մեծ մասը «ջրի գնով»

2015 թվականին ստեղծելով Kylie Cosmetics բրենդը՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, անգամ չէր կարող մտածել, որ իր ապրանքանիշի շնորհիվ կդառնա աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը: Այսօր Kylie Cosmetics բրենդը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար: Գեղեցկուհին որոշել է համագործակցել Max Factor ապրանքանիշի հետ՝ նրան 600 միլիոն դոլարով վաճառելով իր բաժնետոմսերի մի մասը:
Ջենների կարծիքով գեղեցկության ինդուստրիայում մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող Max Factor ընկերությունը կնպաստի Kylie Cosmetics բրենդի զարգացմանը:
Սակայն նրա հետ համաձայն չեն Քարդաշյան քույրերը: Քիմի պնդմամբ՝ Քայլին այդ քայլի համար դեռ շատ է զղջալու, որովհետև տարիներ անց նա այդ բաժնետոմսերը վերադարձնելու համար ոչ թե միլիոններ, այլ միլիարդնր է ստիպված լինելու վճարել:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նույնպես ունիս եփական բրենդը, որը սակայն իր եկամուտով 15 անգամ զիջում է Kylie Cosmetics-ին: