«Թողություն» նոր հեռուստասերիալը նոյեմբերի 25-ից կհայտնվի մեր հեռուստաէկրաններին

Նոյեմբերի 25-ից Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ «Թողություն» նոր հեռուստասերիալը։
Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։ ««Հաղթողը կստանա ամեն ինչ, պարտվողը կկորցնի ամբողջը»․․․ «Թողություն» 16 մաս, նոյեմբերի 25-ից Առաջին ալիքով․․․Խորեն Լևոնյան, Լիլիթ Հակոբյան, Վիվյեն Բաստաջյան, Սոս Ջանիբեկյան․․․
Շնորհակալ եմ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը աշխատանքային անհրաժեշտ բոլոր պայմանները ապահովելու, ստեղծագործական ընթացքին չմիջամտելու, համագործակցության ու գործընկերության բարձր ստանդարտների համար։
Անկեղծորեն գրեք ձեր կարծիքն իմ էջում, սա հեռուստատեսություն է, ես պատրաստ եմ լսելու և արձագանքելու։ Բարի ընթացք։ Հաճելի դիտում
»,- գրել է ռեժիսորը։