Լոս Անջելեսում հարսնացուն իր հարսանիքին ժամանել է հրշեջ մեքենայով

Դեպքը տեղի է ունեցել դեռևս մարտին, երբ Լոս Անջելեսի հրշեջները, գտնվելով ավտովթարի վայրում, նկատել են երկարափեշ զգետներով աղջիկների: Հրշեջները որոշել են կանգնեցնել մեքենան՝ օգնելու նատակով:

Այնուհետև պարզվել է, որ սպիտակ զգեստով աղջկա` Ջուլիի հարսանիքին հաշված րոպեներ են մնացել, իսկ նրանց հարսանեկան լիմուզինը մնացել է խցանման մեջ: Ստիպված չուշանալու համար հարսնաքույրերը և հարսը որոշել են լքել մեքենան և ոտքով տեղ հասնել: Հրշեջներն աղջիկներին բարեհաջող տեղ են հասցրել, իսկ վերջում հասցրել են անգամ նկարվել հարսնացուի հետ:

Արարողությունից շաբաթներ անց Ջուլին հրշեջներին է ուղարկել հրշեջ մեքենայի մոտ արված իրենց լուսանկարը, որին կից գրել է. «Շնորհակալ եմ մեր հարսանիքը փրկելու համար»:

Լոս Անջելեսի հրշեջներից մեկը Yahoo Lifestyle-ին հայտնել է, որ այս շաբաթ հրշեջ կայանում նկատել է հարսնացուի և չորս փրկարարների լուսանկարը և այն տեղադրել է Ինստագրամում, որից հետո էլ այն տարածվել է ամբողջ համացանցով մեկ: