«Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո

Նոյեմբերի 24-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը։ Պարզ է դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը մրցույթում ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։⠀

Այս մասին հայտնել են Armenia in Eurovision ինստագրամյան էջը։ Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակը մրցույթին հանդես կգա «Colors of your dream» երգով։

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կկայանա Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, մրցույթին կմասնակցի 19 երկիր։