Ինչո՞ւ է Դմիտրի Շեպելևը Լերա Կուդրյավցևայի սև ցուցակում

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նա տեղեկացրել է հանրությանը, որ առաջարկություն է արել սիրելիին` Եկատերինա Տուլուպովային, ով ընդունել է առաջարկը:
Արդեն մի քանի տարի է, ինչ Դմիտրին հանդիպում է շիկահեր գեղեցկուհու` Եկատերինա Տուլուպովայի հետ, ով ամուսնալուծված է և ունի մեկ երեխա: Դմիտրիի հանգուցյալ կնոջ` երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողներին այդքան էլ դուր չի եկել իրենց թոռնիկի ապագա խորթ մայրը: Նրանց կարծիքով կինն անտարբեր է իրենց թոռան նկատմամբ և ամեն բան անում է, որպեսզի երեխան հեռվանա Դմիտրիից:

Դմիտրիի ապագա կնոջն այդքան էլ չեն սիրում նաև հաղորդավարի երկրպագուները: Շեպելևի ինստագրամյան էջում երկրպագուներից մեկն անկեծխ խոստովանոթյուն է արել գրելով. «Ես կարծում էի, որ դու գեյ ես»:
Դմիտրին չի անտեսել մեկնաբանությունն ու պատասխանել է՝ կատակելով, որ դեռ վաղուց ցանկանում էր սիրավեպ սկսել Լերա Կուդրյավցևայի հետ, սակայն նրա մոտ դա չէր ստացվում, որովհետև հայտնի երգիչներից մեկը հանդիպում էր այդ գեղեցկուհու հետ՝ իր համասեռամոլ լինելը քաղարկելու համար:

Իհարկե, Շեպելևը չի հայտնել, թե որ երգչի մասին է խոսքը, սակայն բոլորն էլ տեղյակ են, որ Լերա Կուդրյավցևան երկար տարիներ հանդիպում էր Սերգեյ Լազարևի հետ:
Այս գրառման կողքով անտարբեր չի անցել Լերա Կուդրյավցևան, ով սպառնացել է հաղորդավարին՝ ասելով, որ կբացահայտի նրա բոլոր գաղտնքիները: Այս ամենից հետո Շեպելևը հայտնվել է Լերա Կուդրյավցևայի սև ցուցակում: