Արդեն սկսվել են «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները

Amazon հեռուստաընկերությամբ շուտով կմերկնարկի «Մատանիների տիրակալը» բազմասերիանոց ֆիլմը։
Սցենարիստներ Փեին Կոգմանը, Բրայան Կոգմանը և Պատրի Մակքեինը խոստանում են, որ սերիալը դուր կգա ֆենթեզի ժանրի բոլոր սիրահարներին։
Փեին Կոգմանը մի քանի գաղտնիք է բացահայտել` պատմելով, որ անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիմման վրա նկարահանված սերիալը կապշեցնի կինոսերներին համակարգչային նոր էֆֆեկտներով և կառանձնանա ֆենթեզի ժանրի այլ ֆիլմերից։

Սերիալում գլխավոր դերակատարները լինելու են Խուան Աnտոնիո Բայոնը և Մարկելա Կավենան։
Բազմասերիանոց սերիալն ունենալու է 5 սեզոն։
Այս նախագծի բյուջեն կազմում է 1 միլիարդ դոլար։
Amazon հեռուստաընկերությունը չի ցանկացել համագործակցել «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի հետ, ինչի պատճառով շատ դերասաններ մերժել են հեռուստատեսության՝ սերիալում նկարահանվելու առաջարկը։

Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում։ Ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան Է, նախագծի սցենարիստներն են Պատրիկ Մաքքեյնը և Ջոն Դ.Փեյնը, խորհրդատվություններ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն Է։
«Մատանիների տիրակալի» ստեղծողները պլանավորում են սկսել երկրորդ եթերաշրջանի նկարահանումները՝ դեռ 1-ինի վրա աշխատելիս: Միլիոնավոր երկրպագուներ հնարավորություն կունենան տեսնելու սերիալի առաջին եթերաշրջանն արդեն 2020 թվականին: