Գազելի վարորդը սպառնացել է կտրել Արտյոմ Կարապետյանի կոկորդը (տեսանյութ)

Գազելի վարորդը սպառնացել է կտրել հայտնի դերասան-հեռուստադեմք Արտյոմ Կարապետյանի պարանոցը։

Երեկ Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը սպառնացել է կտրել մոտ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը: Այս մասին մենք տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից, ուր նա տեսանյութ է տեղադրել և ամեն ինչ պատմել:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում մանրամասնել է Արտյոմ Կարապետյանը՝ ոստիկանությանը կոչ անելով հետևողական լինել:

Տեսանյութի ավարտին դերասանը նաև շեշտել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի և ինքը քաղաքական որևէ թևի չի սատարում: