Կիանու Ռիվզը նշանադրվել է

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը նորաթուխ սիրելիի՝ 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ ներկայացել է Լոս Անջելեսում կայացած LACMA Art + Film բարեգործական փառատոնին։

Ըստ լրատվամիջոցների՝ Կիանուի հարաբերությունները Գրանտի հետ արդեն մի քանի ամսվա պատմություն ունեն, սակայն մինչ այժմ երբեք չեն հանրայնացրել դրանք: Զույգը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները: Հիշեցնենք նաև, որ Կիանու Ռիվզը երբեք ամուսնացած չի եղել:

Զույգի մերձավորների շրջանում լուրեր են տարածվել, որ Ռիվզը և Գրանտն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Նա վերջապես հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ նշանադրվել է և շուտով պատրաստվում է ամուսնանալ:
Շատ երկրպագուներ քննադատում են Ռիվզին՝ կարծելով, որ նա կարող էր ավելի գեղեցիկ ու սեքսուալ կնոջ գտնել: Ի պատասխան այդ բոլոր մեղադրանքների՝ Ռիվզը հայտարարել է, որ անգամ հույս չուներ գտնել այսպիսի իդեալական կնոջ և չի հավատում, որ Ալեքսանդրա Գրանտի ընտրել է հենց իրեն: