«Ուզում եմ կիսվել ձեզ հետ». Արփի Գաբրիելյանը տեսանյութ է հրապարակել

Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկվում է Արփի Գաբրիելյանի  և Միհրան Ծառուկյանի ամուսնության թեման:

Արփին ինստագրամյան իր էջում հրապարակել է Միհրան Ծառուկյանի՝ բեմում իրեն ամուսնության առաջարկ անելու տեսանյութը, որին կից գրել է.

«Երեկ այնքան հուզված էի, որ չկարողացա նույնիսկ այս վիդեոն տեղադրել, չնայած, որ ամբողջ համացանցը ողողված է այս ամենով…
Ուզում եմ պարզապես կիսվել ձեզ հետ այն զգացողություններով, որ ապրեցի երեկ։ Իսկապես շատ անսպասելի էր ամեն ինչ, ծննդյանս շնորհավորանքը բեմից՝ մի քանի ժամ առաջ, մատանին, հուզմունքից քարացել էի, չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում։ Ի սրտե ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ զգա ու ապրի այն էմոցիաները, երջանկության այն լիակատար զգացողությունը, որ ես ունեցա»:

https://www.instagram.com/p/B5Amt46niJ6/