«Ֆիլմն ի հակադրություն «Մել»-ի չի ստեղծվում». Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ է նկարահանվում

Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին: Արեենցը այդ մասին տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջի միջոցով։ Մտահղացումը, կարծես թե, իրականություն է դառնում, նկարահանման աշխատանքներն էլ արդեն մեկնարկում են։

Aysor.am-ից տեղեկանում ենք՝ ռեժիսորը նշել է, որ ֆիլմն ի հակադրություն «Մել» ֆիլմի չի ստեղծվելու։ Իրենք որևէ միտում չունեն մյուս ֆիլմին դեմ ֆիլմով ներկայանալու: Ուղղակի իրենց աշխատանքով ցույց են տալու հայ կնոջ կերպարը, ով կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ՝ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:

Ֆիլմը կնկարահանվի իր իսկ հիմնադրած «Areents Production»-ի միջոցներով, նաև այն մարդկանց օգնությամբ, ովքեր կցանկանան նպաստել այս ֆիլմի ստեղծմանը: Շեշտում է՝ միջոցները չպետք է մարդուն կաշկանդեն, գաղափարը, եթե լավը եղավ, աջակիցներ կհայտնվեն:

Սուրեն Արեենցը պատրաստվում է նաև ԿԳՄՍ նախարարություն դիմել՝ նախագծի համար պետական ֆինանսավորում ստանալու նպատակով: