Բացահայտվել է քաղցկեղով տառապող Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառը

Անաստասիայի հիվանդության մասին արդեն մի քանի ամիս է, ինչ շշուկներ էին պտտվում:
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր էր պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ կարող է լինել քաղցկեղի առաջացման պատճառը:

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը այժմ գտնվում էր կոմայի մեջ և միացված էր արհեստական շնչառության սարքին:
Սկլիֆասովկու անվան ռադիովիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի նյարդավիրաբույժ Վյաչեսլավ Ռակի պնդմամբ՝ Անաստասիա Զավորոտնյուկը, ում մոտ գլիոբլաստոմա է ախտորոշվել: Գլիոբլաստոման գլխուղեղում առաջացող ուռուցքներից ամենաագրեսիվ, չարորակ տեսակն է:

Անաստասիայի ընտանիքը շարունակում է լռել՝ հրաժարվելով, որևէ կերպ մեկնաբանել կամ խոսել դերասանուհու առողջական վիճակի մասին: Սակայն աստղային ընտանիքի մտերիմներից պարզ է դարձել նրանց լռության պատճառը:
«Անաստասիան դատապարտված է: Գլիոբլաստոման չի բուժվում, իսկ եթե հնարավոր լինի բուժել, ապա այն կրկին կհայտնվի 6-8 ամիս անց: Դա է պատճառը, որ դերասանուհու ընտանիքը լռում է, որովհետև նրանք լրագրողների հետ հարցազրույցների փոխարեն նախընտրում են լինել իրենց սիրելիի կողքին»,- ասել է ինսայդերը: