«Չկա աշխարհում սովորական և ոչ մի բան». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի և հաղորդավարուհ Նազենի Հովհաննիսյանը բավականին հաճախ է հրապարակում ինստագրամյան էջում իր գեղեցիկ լուսանկարները՝ դրանց կից կիսվելով իր հետաքրքիր մտքերով ու նորություններով։
«Աշխարհն ունի հազարավոր պատկերներ. կարևորն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում անգամ «սովորական» թվացող երևույթները։ Չկա աշխարհում սովորական և ոչ մի բան։ Կյանքին պետք է լինել սիրահարված՝ գոնե մի քիչ, իսկ աշխարհին նայել արտասովոր աչքով»,- գրել է Նազենին՝ հրապարակելով գայթակղիչ լուսանկար ամառային հանգստից: