Քարդաշյանների քույրերը իրենց սեռափոխված հորը դեռ հայրիկ են ասում

Դեռ 2017 թվականին համացանցը թնդում էր Քայլի և Քենդալի հոր՝ Բրյուս Ջենների շոկային հայտարարությամբ: Հեռուստաասղտերի հայրը որոշել էր 67 տարեկանում դիմել սեռափոխության վիրահատության ու դառնալ կին:
Հիմա նայելով 70-ամյա Բրյուս Ջեններին, ով իրեն Քեյթլին է անվանում, դժվար է մտածել, որ տարիներ առաջ նա տղամարդ է եղել:

Հիշեցնենք, որ Բրյուսն ունի 6 երեխա և 19 թոռ: Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչպես են Բրյուսին դիմում նրա թոռնիկները տատիկ՞, թե պապիկ. Բրյուսը անկեղծ պատասխանել է՝ ասելով, որ իր 19 թոռներն իր համար զվարճալի մականուն են մտածել՝ «Բում-բում»՝ գենդերի հետ կապված ցանկացած շփոթությունից խուսափելու համար, իսկ նրա 6 երեխաները մինչ այսօր հայրիկ են իրեն անվանում: