Էմմին և Մհերն անգամ չեն բարևում միմյանց. ինչո՞ւ

Օրեր առաջ օնլայն տիրույթում հայտնվեց «Tete A Tete»-ի հերթական հաղորդումը: Մհեր Բաղդասարյանի հյուրն այս անգամ ամերիկաբնակ երգչուհի Էմմին էր:
Հաղորդման ընթացքում երգչուհին խոսեց իր մոր՝ Նադեժդա Սարգսյանի անունը կրող Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանվելու մասին:

Հիշեցնենք, որ այն վերանվանվելու է երգիչ Շառլ Ազնավուրի անունով:
Երգչուհին հայտնեց իր բողոքն այդ առումով «Ժողովուրդը» թերթի հետ զրուցյում, և նաև խոսեց երգիչ Մհերի մասին.
«Մհերին մամաս է այդ քոլեջ բերել: Մհերն էլ այն մարդկանց ցուցակում է, որոնք մեկ-մեկ պետք է զանգեին ինձ…»:

Լրագրողի այն հարցին՝ ինչպիսին են հարաբերությունները Էմմիի հետ, Մհերը պատասխանեց. «Մենք վաղուց չենք տեսնվել, որովհետև չի եղել այդպիսի առիթ կամ պատճառ»: Իսկ ճշտող հարցին՝ արդյոք նրանք բարևում են միմյանց, երգիչը պատասխանեց. «Եկեք անցնենք այդ հարցը»: