Ռիհաննայի էջը կարգելափակվի պորնոգրաֆիկ բովանդակությամբ հրապարակումների պատճառով (լուսանկարներ)

Երգչուհի Ռիհաննան վերջին ժամանակներում հանրությանն առավել հայտնի է դարձել որպես ոճաբան: Նրա Fenty հագուստի և աքսեսուարների ապրանքանիշը գրանցեց աննախադեպ հաջողություններ՝ առաջ անցնելով բազմաթիվ հայտնի ու անվանի բրենդներից:

Իհարկե, հաջողության գրավականը լավ գովազդն ու Ռիհաննայի հայտնի անունն է, ինչը ապրանքանիշը դարձրեց հայտնի ավելի քան 40 երկրներում, իսկ երգչուհուն դարձրեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը:
Արդեն երկար ժամանակ է Ռիհաննան մրցակցության մեջ է Քայլի Ջենների հետ, ով դեռևս շուկայում Ռիհաննայի միակ, լուրջ մրցակիցն է:

Ռիհաննան իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում Fenty բրենդի նոր հավաքածուներով, որը հենց ինքն է գովազդում: Վերջին հրապարակման մեջ նա հանդես է եկել բավականին համարձակ ու սեքսուալ լողազգեստով, ինչի հետևանքով նրա ինստագրամայն էջը կարող են արգելափակել:

Այդ մասին նա հայտնել է իր երկրպագուներին՝ հայտնելով իր զարմանքն ու վրդովմունքը:
«Սա առաջին լուսանկարը չէ լողազգեստով, պարզապես շատ չարախոսներ ցանկացել են որևէ կերպ ինձ վնասել և բողոք-դիմում են ներկայացրել ինստագրամի ադմինիստրացիային»,- ասել է Ռիհաննան: Երգչուհու ինստագրամյան էջը դեռ հասանելի է, սակայն հնարավոր է, որ այն օրերս արգելափակվի պորնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ հրապարակելու պատճառով: