Քրիս Բրաունը հայրիկ է դարձել. ո՞վ է երեխայի մայրը

Աշխարհահռչակ ռեփեր Քրիս Բրաունը համարվում է շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը: Ռեփերն ունի միլիոնավոր երկրպագուներ ու համաշխարհային փառք, սակայն նրա անունը հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում. տարիներ առաջ ռեփերի վարկանիշը բավականին ընկավ կնոջ՝ երգչուհի Ռիհաննայի հետ կոնֆլիկտների ու ծեծկռտուքների պատճառով:

Այդ դեպքրեից կարճ ժամանակ անց Բրաունը որոշեց կարգավորել իր անձնական կյանքը՝ սիրավեպ սկսելով Նիա Գուսմանի հետ, ով նրան դուստր պարգևեց:
Իսկ այսօր Քրիս Բրաունն իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով. իր նախկին ընտրյալը՝ Ամիկա Հարիսը, նրան որդի է պարգևել: