L’One-ին դատի են տվել «գողության» մեղադրանքով

Հայտնի երգիչ L’One-ը, ով բավականին մեծ հայտնիություն ձեռք բերեց Տիմատիի շնորհիվ, վերջերս անդադար սկանդալների կենտրոնում է հայտնվում:
Դադարեցնելով Տիմատիի հետ իր համագործակցությունը՝ L’One-ը ոչ միայն հանդես եկավ նրան ուղղված վիրավորական ու քննադատական հայտարարություններով, այլ նաև դատական հայց ներկայացրեց Black Star լեյբլի դեմ, որը տանուլ տվեց:

Իսկ հիմա ռուսական շոու-բիզնեսում հայտնի Մարսել խումբը L’One-ին դատի է տվել «գողության» մեղադրանքով: Բանն այն է, որ դադարեցնելով Black Star լեյբլի հետ իր համագործակցությունը՝ L’One-ը՝ Լևանք Գորոզիան, զրվեց նաև իր մականունից  և այժմ նա ընտրել է նորը:

Հիմա Լևանը որոշել է հանդես գալ Marselle մականվամբ, ինչը ռուսական Մարսել խումբը որակել է որպես գողություն և դատական հայց է ներկայացրել Գորոզիայի դեմ՝ պահանջելով նրանից հրաժարվել այդ մականունից: