«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 23:00-ին, մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջզգային մրցույթի առցանց քվեարկությունը, որը կփոխարինի հեռուստադիտողների SMS քվեարկությանը։
Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։

Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից, ինչպես նաև Հայաստանից։
Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել WWW.JESC.TV կայքը, դիտել կարճ հոլովակներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3 երկրի օգտին: Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի նոյեմբերի 22-ից 24-ը: