Անգելինա Տանանյանը ճանաչվեց «Միսս Երևան 2019» և նվեր ստացավ ավտոմեքենա (լուսանկարներ)

2004 թվականից հետո առաջին անգամ Երևանում թագադրվել է «Միսս Երևան 2019»–ը։ «Միսս Երևան» մրցույթում հաղթեց Անգելինա Տանանյանը։ Նա 18 տարեկան է, սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
«Միսս Երևան» տիտղոսից բացի, Անգելինան որպես նվեր ստացավ ավտոմեքենա։ Առաջին վիցե միսս դարձավ Մանե Գարեգենյանը, երկրորդ վիցե միսս ճանաչվեց Ալինա Աղեկյանը։ Անգելինային թագադրեց «Միսս Երևան 2004» տիտղոսին արժանացած Ռիմմա Եղիշյանը։
Մրցույթին մասնակցեց 18–26 տարեկան 19 աղջիկ, որոնցից կիսաեզրափակիչ անցավ 9 մասնակից։
Ժյուրիի կազմում էին Հայաստանի նորաձևության ոլորտի ներկայացուցիչները, որոնց թվում էին դիզայներ Արամ Նիկոլյանը, «Միսս Հայաստան» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը, «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի և նախագծի ղեկավար ու հիմնադիր Արթուր Վարդապետյանը։