Արտյոմ Կաչարյանը «Ոսկե գրամոֆոն»-ի դափնեկիր է դարձել

Ռուսաստանաբնակ հայազգի էստրադային երգիչ Արտյոմ Կաչերը (Արտյոմ Կաչարյան) դարձել է Ռուսաստանի ամենակարևոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիր: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Արտյոմը «Ոսկե գրամոֆոնին» արժանացել է «Artik&Asti» խմբի հետ համատեղ ներկայացվող «Տխուր պար» («Грустный дэнс») երգի համար:
«Ի սրտե այս մրցանակը ցանկանում եմ նվիրել իմ հարազատ քաղաքին՝ Օսիային, որտեղ ծնվել ու մեծացել եմ և իհարկե, Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին»,- գրել է երգիչն իր ինստագրամյան էջում: