Բացվել է ևս մեկ թանգարան

Նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում բացվել է Բոյաջյան արվեստների կենտրոնը և հայկական գրաֆիկայի թանգարանը:
Առաջին անգամ է, որ Երևանում, մեկ հարկի ներքո կգործի և՛ արվեստների կենտրոն, և՛ թանգարան:
Ներկայացված էին Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը, աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր: