Գոհար Ավետիսյանը՝ իր երկրորդ երգի ու տեսահոլովակի մասին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս արդեն ակտիվ զբաղվում է երաժշտությամբ և շաբաթներ առաջ էլ ներկայացրեց իր ու Տիգրան Ասատրյանի զուգերգը:
Չդիմանալով քննադատություններին՝ իր ինստագրամյան էջում կիսվել է չափազանց անկեղծ գրառմամբ:

«Ինչ էլ անես, քեզ քննադատելու են: Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Ինձ քննադատում են, որ ես դարձա երգչուհի` ասելով, որ ես չունեմ ձայն, լսողություն, բայց ես երաժշտությամբ զբաղվել եմ դեռ մանկուց և ունեմ համապատասխան կրթություն:
Բայց ի՞նչ կլիներ, եթե ես հավատայի այս ամենին և դավաճանեի ինձ ու իմ երազանքները: Ո՞րտեղ պետք է լինեի հիմա:
Հավատացեք ձեր երազանքներին ու սրտին, և ձեզ մոտ ամեն բան կստացվի»:

Գեղեցկուհին այսօր ինստագրամյան հետևորդներին հայտնել է, որ արդեն սկսվել են իր երկրորդ տեսահոլովակի նկարահանումները: