Թեյլոր Սվիֆթն American Music Awards-ում 6 մրցանակի է արժանացել՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ 6 մրցանակի է արժանացել՝ այդպիսով՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը։

Երգչուհին մրցանակ է ստացել 5 անվանակարգերում՝ «Տարվա տեսահոլովակ», «Ամենասիրելի փոփ/ռոք ալբոմ», «Ամենասիրելի փոփ/ռոք կատարող», «Տարվա ժամանակակից չափահաս կատարող» և «Տարվա կատարող»։ Երգչուհուն նաև շնորհվել է մրցանակաբաշխության՝ տասնամյակի պատվավոր արտիստի կոչում։

Նշվում է, որ Թեյլոր Սվիֆթը մրցանակների թվով գերազանցել է Ջեքսոնին, ով ուներ 24 մրցանակ ուներ․ Թեյլորն այժմ 29 մրցանակ ունի։