Մահացել է Գարիկ Մարտիրոսյանի հայրը

Երևանում մահացել է հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը` Յուրի Մարտիրոսյանը։ Նա 77 տարեկան էր:

Ֆեյսվուքիի իր էջում այս մասին հայտնել է Գարիկի եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը։ «Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։ Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց»,– ասված է գրառման մեջ։