Մարվելի կոմիքսի առաջին թողարկման առավել պահպանված նմուշն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 1,26 միլիոն դոլարով, գրում է Screen Rant-ը:
«Մարդ- ջահի» առաջին նմուշներից մեկը թողարկվել է 1939 թ-ին, այդ ժամանակ դեռ ընկերությունը կոչվում էր Timely Comics:
Նշվում է, որ տվյալ նմուշն առաջին անգամ գնվել է Փենսիլվանիայում 10 ցենտով: Այդ կոմիքսը դարձել է Marvel-ի ամենաթանկ վաճառվածներից մեկը: Heritage Auctions-ում վաճառված կոմիքսը կոչվել է պատմական նմուշ: