Հակառակ բրիտանացիների. Քիմ Քարդաշյանն աջակցել է Մեգան Մարքլին

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ով պատրաստվում է ապագայում փաստաբան դառնալ, ավստրալական «The Sunday Project» շոուի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Սասեքսի դքսուհուն՝ Մեգան Մարքլին:

Վերջին տարիների ամենաքննարկվող զույգի՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին 39-ամյա Քիմն ասել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Դա նրանց անձնական կյանքն է։ Նրանք փորձում են այն պաշտպանել։ Դա կապված է նրանց մոր հետ տեղի ունեցածի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ նրանց կյանքը համընդհանուր ուշադրության կենտրոնում է եղել»։

Շոուի ժամանակ 39-ամյա աստղը նաև ասել է, որ դժվար է պատկերացնել՝ ինչ է նշանակում  ուշադրության նման աստիճանն արքայական ընտանիքի համար։ «Տարիքի և երեխաների ծննդյան հետ ես հասկացա, որ ամենակարևորը նրանց համար ավելի ապահով տեղ գտնելն է»,- նշել է Քիմը։