Աշխարհի ամենագեղեցիկ կինը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել

Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, ում տեսքը նախկինում իդեալական էր ճանաչվել, ներքնազգեստով լուսանկարվել է հայելու դիմաց: Լուսանկարը հրապարակավել է Ինստագրամի նրա էջում:

Լուսանկարում 23-ամյա մոդելը կրում է սև կրծկալ և ժանյակից գուլպաներ: Հրապարակմանը կից գեղեցկուհին արել է հետևյալ գրառումը. «Դուք գիտեք, որ ես սիրում եմ մաքուր բուրբոն»:

Հադիդի դիմահարդարումն արված է տաք գույներով` վառ, ընդգծված շրթունքներ, կոպերի վրա աղեղներ, նարնջագույն ստվերաներկ և դիմափոշի: Մազերը ետ են տարված, և մատնահարդարումը կարմիր է: