Հայուհին հիացրել է «Лучше всех»-ի հանդիսատեսին (տեսանյութ)

13-ամյա Աիդա Հովհաննիսյանը «Лучше всех» հաղորդման ընթացքում իր ելույթով հիացրել է հանդիսատեսին և ժյուրիի անդամներին: Ամենից շատ նրա կատարմամբ տպավորված է եղել Մաքսիմ Գալկինը:
«Ֆենոմենալ է, Աիդա։ Այսպիսի վիրտուզոություն, այսպիսի արագություն, հույզերի այսպիսի ներգործություն»,- ասել է նա։
Իր փայլուն ելույթից հետո Աիդան խոստովանել է, որ 8 տարի յուրաքանչյուր օր 3 ժամ դաշնամուր է նվագում և չունի ոչ մի հանգստյան օր: Միակ տոնը, որի ընթացքում նա կտրվում է պարապմունքներից, Նոր տրաին է:
Երիտասարդ դաշնակահարուհին բեմում ջազային կոմպոզիցիա է կատարել: