Մեգիի ծննդյան խնջույքն ու Լուսինե Թովմասյանի գեղեցիկ շնորհավորանքը (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք՝ երեկ Իրինա Թովմասյանի գեղեցկուհի դուստրը՝ Մեգին, տոնում էր իր ծննդյան օրը։ Մեգին դարձավ 17 տարեկան։
Մեգիի համար ծննդյան գեղեցիկ խնջույք էր կազմակերպվել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում։

Մեգիի մորաքույրը՝ Լուսինե Թովմասյանը ևս շնորհավորել է զարմուհուն։ «Ծնունդդ ծնորհավոր, իմ դեռ փոքրիկ Մեգի»,- գրել է Լուսինե Թովմասյանը իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանության դաշտում։
Լուսինեն նաև ներկա է եղել Մեգիի ծննդյան խնջույքին, որտեղից պարբերաբար նոր տեսանյութեր է հրապարակել իր Ինստագրամի Stories բաժնում՝ ցույց տալով, թե ինչպես և ինչ տրամադրությամբ է անձել իրենց հետաքրքիր երեկոն։