Ջենիֆեր Էննիսթոնին ու Դեմի Մուրին կասկածում են միլիոնատերի սպանության մեջ

38-այա միլիոնատեր Հարրի Մորտոն, ով հայտնի է աշխարհահռչակ աստղերի հետ իր սիրավեպերով, հայտնաբերվել է սպանված իր բնակարանում: Նրա մահվան մեջ կասկածվում են նաև դերասանուհիներ Ջենիֆեր Էննիսթոնն ու Դեմի Մուրը, ովքեր տարիներ առաջ սիրավեպ են ունեցել միլիոնատերի հետ:
Այս երկու դերասանուհիներին էլ Մորտոն նենգաբար խաբել է՝ հանդիպելով նրանց հետ բացառապես ճանաչում ու փառք ձեռք բերելու համար: Այդ մասին տղամարդը բազմիցս նշել է լրագրողների հետ զրույցներում:
Դեմի Մուրը կտրականապես հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել իր դեմ հնչեցված մեղադրանքները, իսկ Էննիսթոնը լրագրողների հետ զրույցում ասել է.
«Այո, Հարրին շատ ցավ է պատճառել ինձ, և նրա հետ կապված հիշողությունները ես կցանկանամ ամբողջովին դեն նետել, սկայն դա երբեք չէր կարող ինձ ստիպել մարդասպան դառնալ»: