Ամուսնալուծությունից հետո Լիլիթ Բաբասյանի առաջին հրապարակումը

Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հայկական շոու-բիզնեսի ռոմանտիկ ու ջերմ զույգերից էին: Նրանք բավականին հաճախ էին իրենց ինստագրամյան էջերում հրապարակում ընտանեկան գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներ:
Սակայն օրեր առաջ Լիլիթ Բաբասյանը իր էջերից հեռացրել է ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաև ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:
Իր ինստագրամյան էջում այս անգամ Լիլիթը կիսվել է նոր հրապարակամամբ. «Կշեռքները կարող են Ձեզ հետ կիսել ամեն ինչ, սակայն կիսել ինչ-որ մեկին՝ չեն կարող»:
Լիլիթը նաև հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար: Բայց թե ով է այդ հաճելի անակնկալի հեղինակը, նա չի գրել: