Դերասան Գոդֆրի Գաոն 35 տարեկան հասակում մահացել է հեռուստաշոուի նկարահանման ժամանակ

Գոդֆրի Գաոն, ով հայտնի է Մագնուս Բեյնի դերով «Մահվան գործիք. ոսկորների քաղաքը» ֆանտաստիկ դրամայում, 35 տարեկանում հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնել է Mirror-ը:
Գաոն կորցրել է գիտակցությունը, երբ կատարելիս է եղել վազքի առաջադրանք Chase Me ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Չինաստանում:
Դերասանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շուրջ երկու ժամ պայքարել են նրա կյանքի համար, բայց ապարդյուն:
Մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: Գաոն նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում և ֆիլմերում, բայց նրան ճանաչում է բերել խաղը հոլիվուդյան «Մահվան գործիքը. ոսկորների քաղաքը» ֆիլմը:
Գոդֆրին նաև դարձել Է ասիական ծագմամբ առաջին տղամարդ մոդելը, ում հետ պարտավորագիր են ստորագրել հայտնի բրենդները։