Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվելու

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս մերկ չի նկարահանվելու։ Այս մասին հեռուստաաստղն ասել է The Cut պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Չգիտեմ, միգուցե պատճառն ամուսնունս խոսքերն են, որը խոստովանել է, որ երբեմն անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով։ Ես միշտ հետևում եմ նրա խորհուրդներին և հասկանում եմ, թե նա ինչ է զգում։ Նա միշտ աջակցում է ինձ, օգնում դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ և անել այն, ինչ ցանկանում եմ։ Այնպիսի զգացում է՝ կարծես իմ մեջ ինչ-որ բան է արթնացել»,- ասել է Քիմը։

Քիմը նաև խոստովանել է, որ երեխաների ներկայությամբ մուտք չի գործում իր ինստագրամյան էջ, քանի որ այնտեղ հաճախ «բաց» լուսանկարներ են լինում։

Քիմը նաև անդրադարձել է այն փաստին, որ իր մերկ լուսանկարները կարող են վնասել իր աշխատանքին՝ կապված ամերիկյան արդարադատության համակարգի բարեփոխման հետ։