Ինչո՞ւ է Վերկա Սերդյուչկան արտասվել ու հեռացել նախագծից

Անդրեյ Միխայլովիչ Դանիլկոն, ով հայտնի է Վերկա Սերդյուչկա բեմական անվամբ, արտասվել է ուկրաինական «X ֆակտոր» նախագծի ժամանակ և հայտարարել, որ լքում է նախագիծը:
«Ես նայում եմ, և ինձ հիմարի եմ զգում։ Ես չեմ հասկանում, թե դա որքան կարևոր է ձեզ համար, սակայն կարծում եմ, որ պետք է լքեմ նախագիծը։

Հնարավոր է՝ կլինի մեկ այլ մարզիչ, ով ձեզ կօգնի։ Ես հասկանում եմ, խնդիրն իմ մեջ է»,- արցունքների միջից ասել է Դանիլկոն և լքել շոուն։ Շոուն թողարկող СТБ հեռուստաալիքը չի ճշտել՝ կվերադառնա՞ Դանիլկոն նախագիծ, թե՞ ոչ։

Ճանաչված երգչուհի Վերկա Սերդյուչկան որոշ ժամանակ առաջ ներկայացրեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի ավստրիացի հաղթողի՝ մորուքավոր երգչուհի Կոնչիտա Վյուրստի մասին իր կարծիքը՝ նրան պաշտպանելով ու մեղադրելով սեռական փոքրամասնություններին քննադատողներին:
Այդ դեպքից հետո մարդիկ հեղեղեցին սոցկայքերի նրա էջերը սարսափելի վիրավորանքներով: Հնարվոր է, որ հենց դա է նրա հեռանալու պատճառը: