Թրամփը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մկանուտ մարմնով բռնցքամարտիկի կերպարում

ԱՄՆ նախագահ րԴոնալդ Թամփը Թվիթերում լուսանկար է հրապարակել, որում ներկայանում է մկանուտ մարմնով բռնցքամարտիկի կերպարում՝ նման «Ռոկկի» ֆիլմից Սիլվեստր Ստալոնեի կերպարին:

Լուսանկարում երևում է Թրամփի գլուխը և բռնցքամարտիկի մարմինը՝ կապույտ կիսատաբատով և չեմպիոնական գոտիով: ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել, թե ինչու է նման լուսանկար տեղադրել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը վրդովմունք էր հայտնել, որ ԶԼՄ-ներում շահարկվում է իր առողջական վիճակը: Թրամփը նոյեմբերի կեսերին բուժզննում է անցել ռազմական հիվանդանոցում, որից հետո էլ ԶԼՄ-ներն անդրադարձել էին նրա առողջությանը: