Հունգարիան հրաժարվել է մասնակցել 2020 թվականի «Եվրատեսիլ»-ին

Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Այդ մասին տեղեկացրել է The Guardian-ը:
Հունգարիայի հեռուստառադիոհաղորդումների պետական կազմակերպության (MTVA) ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջմղմամբ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019»-ը տեղի է ունեցել մայիսին Թել Ավիվում: Այնտեղ հաղթող ճանաչվեց երգիչ Դունկան Լոուրենսը, ով ներկայացնում էր Նիդեռլանդները: