«Գայանեի համար շատ ցավում եմ»․ Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին լուրերին։
«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս…»,- գրել է Անժելան։

Գրառման հետ մեկտեղ դերասանուհին հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է մեկնաբանություն՝ տարիներ առաջ Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի և դրա վերաբերյալ Գայանեի վերաբերմունքի մասին: