Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդն է

Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի  «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը, այս մասին հայտնել է ermenihaber.am-ը:

Պատմվում է Վանի Ոստան բնակավայրի մի հովվի  մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի  հանդեպ ունեցած սիրո պատճառով  իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:

Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը` գեղեցկուհի Թամարը: «Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:

Հիշեցնենք, որ թուրքական ալտերնատիվ ռոք խումը Եվրոպայում անցկացված երգի բազմաթիվ փառատոների դափնեկիր է: