Իրինա Ալեգրովան հերթական անգամ «ծաղրել» է երկրպագուներին` առանց զգուշացման չեղարկելով համերգը

Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի Մուրմանսկում նախատեսված համերգը չի կայացել: Ինչպես հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը, երկրպագուները ժամանել են համերգասրահ, որի դուռը փակ է եղել: Ոչ մի նախազգուշացում չի եղել, ոչ մի պատճառ չի նշվել:

«Բոլորը շատ բարկացած էին: Եկել էինք համերգի, իսկ այն չեղարկվել էր առանց որևէ զգուշացման: Երկրպագուների ցասումը բառերով անհնար է նկարագրել»,- ասել է երկրպագուներից մեկը:

Աղբյուրը հայտնում է, որ, ամենայն հավանականության, համերգը չի կայացել, քանի որ տոմսերի մեծ մասը թանկ լինելու պատճառով չէր վաճառվել: Գնված տոմսերի արժեքը երկրպագուներին չի վերադարձվել, երգչուհին էլ չի շտապել ներողություն խնդրել և չի մեկնաբանել կատարվածը: