«Հայաստանում հաճախ ամուսնանում են` առանց ճանաչելու». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել նոր ու հետաքրքիր գրառմամբ.
«Ամեն մարդու կյանքի «դռան» հետևում մի ամբողջ աշխարհ է, միայն թե մարդ պիտի ցանկանա բացահայտել դիմացինին, ճանաչել նրան, հույզերը, ապրումներն ու թերություններն անգամ:
Հայաստանում հաճախ նույնիսկ ամուսնանում են` առանց ճանաչելու, ընկերություն են անում` առանց իրար լսելու կամ հասկանալու, ծնողը որդուն չգիտի, դուստրը` հորը, հարևանը` հարևանին. իրար ճանաչելու համար պետք է նախ` որոշում, համբերություն, սեր ու խոնարհություն:  Մեր կյանքերի «պատուհանից» այն կողմ մի մեծ աշխարհ է, ուղղակի պետք է սովորել տեսնել»:

Ավելի վաղ նո խոսել էր շպարի ու բնական գեղեցկության մասին.
«Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու, բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո:
Ստեղծեք նոր թրենդեր, առանց վախենալու, միևնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու…»։