Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է մի շարք համերգային ծրագրեր

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է ԱՄՆ Բոստոն քաղաքում կայանալիք իր երեք համերգները։

«Խնդրում եմ, ներեցե՛ք իրադարձությունների անսպասելի շրջադարձի համար: Ամեն երեկո ելույթ ունենալն ինձ անասելի երջանկություն է պարգևում, և դրանց չեղարկումը ինձ համար պատիժ է, բայց ես ցավեր ունեմ. պետք է հանգստանամ ու հետևեմ բժշկի հրահանգներին, որպեսզի կարողանամ Madame X-ի ճանապարհորդությունը ձեզ հետ շարունակել լիովին կազդուրված ու ավելի մեծ էներգիայով»,- իր գրավոր հայտարարության մեջ նշել է Մադոննան:

Նախատեսվում է, որ երգչուհին իր համերգային շրջագայությունը կվերսկսի Ֆիլադելֆիա քաղաքում՝ դեկտեմբերի 7-ին:

https://www.instagram.com/p/B5Yd67nBMu0/?utm_source=ig_web_button_share_sheet