Ո՞վ է Բրեդ Փիթի նոր ընտրյալն ու ինչո՞ւ է Անջելինան խանդում

44-ամյա Անջելինա Ջոլին լրագրողների հետ զրույցում անկեղծ խոստովանել է, որ չի ցանկանում, որպեսզի իր նախկին ամուսինը՝ 55-ամյա Բրեդ Փիթը ծանոթացնի իրենց երեխաներին նոր սիրեցյալի հետ:
Վերջին ժամանակներում նախկին ամուսինների հարաբերությունները բավականին լավացել էին, Ջոլին անգամ համաձանվել էր երեխաների ու Բրեդի հետ անցկացնել աշնանային արձակուրդները:

Սակայն Փիթի նոր սիրեցյալն ամեն բան փչացրեց: Աստղային ընտանիքի ընկերները խոստովանում են, որ Անջելինան հույսեր էր փայփայում, որ շուտով կմիավորվի ամուսնու հետ, որոնք վերջին իրադարձություններից հետո հօդս ցնդեցին:
Հիշեցենենք, որ Փիթը սկսել է հանդիպել իր խաղընկերուհիներից մեկի՝ Մարիոն Քոթիյարի հետ: