Սքարլեթ Յոհանսոնը պատմել է, թե ինչի մասին է «Սևազգեստ այրին» ֆիլմը

Սքարլեթ Յոհանսոնը պատմել է «Սևազգեստ այրին» ֆիլմի սյուժեի մանրամասների մասին, որում խաղացել է գլխավոր դերը: Այս մասին հայտնել է Collider-ը:

«Այս ֆիլմը ներման մասին է,- պատմել է Սքարլեթ Յոհանսոնը,- և ֆիլմ՝ ընտանիքի մասին: Ըստ իս, մենք հաճախ ենք անցումային շրջաններ ունենում կյանքում… Կարծում եմ, որ «Սևազգեստ այրին» ֆիլմում ցուցադրված է հերոսի իսկական ճգնաժամը, նա իրեն բազմաթիվ հարցեր է տալիս այն մասին, թե հատկապես ինչ է իրենից ներկայացնում և ինչից է բաղկացած իր կյանքը: Նրան հաջողվում Է իր մեջ այսպես կոչված վերաբեռնում իրականացնել և դառնալ ավելի ուժեղ ու ինքնավստահ կին: Դա նրա ուղին է»:

Ժապավենը նվիրված է «Սևազգեստ այրիին»՝ հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Մնացած գործող անձինք երկրորդական դերերում են: Կինոնկարի պրեմիերան պլանավորված է 2020 թվականի մայիսի 1-ին: